Ռունի. Ժամանակ տվեք Սուլշերին, և նա «Մանչեսթեր Յունայթեդը» կդարձնի աշխարհի ուժեղագույն թիմը
Անգլիայի Չեմփիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթիի» խաղացող-մարզիչ Ուեյն Ռունին վստահ է, որ իր նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կրկին կլինի աշխարհի լավագույն թիմերի թվում:
«Ժամանակ տվեք Սուլշերին և նա «Մանչեսթեր Յունայթեդը» կդարձնի աշխարհի ուժեղագույն թիմը: Վան Գալն ու Մոուրինյոն ինչ-որ բան փորձեցին անել, սակայն նրանց դա չհաջողվեց:
Տեսեք, թե տարիների ընթացքում Կլոպն ինչպիսի մակարդակի հասցրեց «Լիվերպուլը»: Նրանք ոչ թե պատրաստի թիմ գնեցին, այլ ստեղծեցին այդ թիմը:
«Մանչեսթեր Յունայթեդից» շատ ֆուտբոլիստներ պետք է հեռանան, պետք է նաև նոր խաղացողներ գան, որոնք կկարողանան կատարել մարզիչի պահանջները»,- Ռունիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միավորով 5-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել 1/8 եզրափակիչ: