Քայլ առ քայլ գնում ենք դեպի այն Հայաստանը, որը երազում էր սպարապետը. Սասուն Միքայելյան
Մենք 20-րդ դարի վերջում ծնկի բերեցինք մեր դարավոր թշնամուն և, ինչպես նշում էր Սպարապետը, այս երկրի սահմանները գծվել են արյամբ, պետք է ամրապնդվեն քրտինքով: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Մենք պետք է անառիկ պահենք մեր սահմանները, կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, եթե ունենանք հզոր տնտեսություն կունենանք հզոր բանակ։ Եվ այս խոշոր տերությունների վերադասավորման ժամանակ մենք պետք է լինենք համախմբված։ Քայլ առ քայլ գնում են այն Հայաստանը, որը երազում էր սպարապետը։ Մենք երբեք չենք հուսահատվում, երկրորդ հազարամյակի վերջին կարողացանք ծնկի բերել մեր դարավոր թշնամուն եւ ինչպես նշում էր սպարապետը։ Մենք չենք հուսահատվում։ Մենք 20-րդ դարի վերջում ծնկի բերեցինք մեր դարավոր թշնամուն եւ, ինչպես նշում էր Սպարապետը, այս երկրի սահմանները գծվել են արյամբ, պետք է ամրապնդվեն քրտինքով: Ամեն մի հայ իր բաժին բեռը պետք է վերցնի»: