Գերմանիայի գավաթ. Կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները
Գերմանիայի գավաթի խաղարկությունում մարտի 4-ին տեղի ունեցան քառորդ եզրափակիչի վերջին 2 հանդիպումները: Լևերկուզենի «Բայերը» 3:1 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին», իսկ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2:0 հաշվով առավելության հասավ «Վերդերի» նկատմամբ:
Մրցաշարի կիսաեզրափակիչ են դուրս եկել «Բայեր Լևերկուզենը», «Այնտրախտը», նաև Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սարբրյուքենը», որը «Ֆորտունայի» դեմ հիմակայությունում 11 մետրանոցներով հաղթել էր 7:6 հաշվով, և Գերմանիայի չեմպիոն «Բավարիան», որը 1:0 հաշվով հաղթել էր «Շալկե 04»-ին:
Գերմանիայի գավաթը կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 5-ին:
Գերմանիայի գավաթ, 1/2 եզրափակիչի մասնակիցներ
«Սարբրյուքեն»
«Բավարիա»
«Բայեր Լևերկուզեն»
«Այնտրախտ»