Երևանում են գտնվում Ռումինիայի մարդու իրավունքների պաշտպան Ֆլորենտին Սկալենտին և Մարդու իրավունքների միջազգային հարցերով Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլի Բատկոն. (Լուսանկարներ)
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի հրավերով՝ հնգօրյա այցով Երևանում են գտնվում Ռումինիայի մարդու իրավունքների պաշտպան Ֆլորենտին Սկալենտին և Մարդու իրավունքների միջազգային հարցերով Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլի Բատկոն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու խնդիրները, անդրադարձել ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը:
Հանդիպման ավարտին՝ Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի առաջին փոխնագահ, գնդապետ Հովհաննես Վարդանյանը միջազգային գործընկեր կառույցների ղեկավարների կողմից ակտիվ համագործակցության համար պարգևատրվել է ոսկե մեդալով: