Ճապոնական ընկերությունը կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է մշակում
Ճապոնական Takeda Pharmaceutical ընկերությունը հայտնել է նոր կորոնավիրուսով վարակված պացիենտների համար դեղամիջոցի մշակման մասին, հաղորդում է DW-ը:
Այն կստեղծվի պլազմայի հիմքով: Նման դեղամիջոցների արդյունավետությունն արդեն ապացուցվել է սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ:
Այդպիսով ճապոնական ընկերությունը միացել է նոր COVID-19 կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցների մշակմամբ զբաղվող այլ ընկերություններին: Ավելի վաղ նման մշակման մասին հայտնել են ամերիկյան Gilead Sciences եւ Pfizer ընկերությունները:
Վերջին տվյալներով՝ մահացել է 3,2 հազար մարդ, վարակվել է 93,6 հազարը, մոտ 80,3 հազարը՝ Չինաստանում, ապաքինվել է 51 հազար պացիենտ: