Տիգրան Բարսեղյանն «Աստանայի» հետ դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր
Ղազախստանի չեմպիոն «Աստանան» 5-րդ անգամ նվաճել է երկրի սուպերգավաթը՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Կայսարին»։
«Աստանայի» կազմում սուպերգավաթակիր է դարձել նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
26-ամյա ֆուտբոլիստը «Աստանային» միացել էր հունվարին։
Անցած մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը ներկայացնում էր «Կայսարը», որի հետ դարձել է Ղազախստանի գավաթակիր։