Ռիվալդո. Սետիենի նշանակումից հետո որևէ դրական փոփոխություն չեմ նկատում «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» նախկին հարձակվող, բրազիլացի Ռիվալդոն խոսել է Էնրիկե Սետիենի գլխավորությամբ «Բարսելոնայի» մրցելույթների մասին:
«Սետիենի նշանակումից հետո «Բարսելոնայի» խաղում որոշ մակերեսային փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ թիմի գրանցած արդյունքների վրա:
«Բարսելոնան» չափազանց մեծ կախվածության մեջ է Մեսիից և դա թիմին շատ է խանգարում: «Բարսելոնային» պետք են ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան իրենց վրա վերցնել խաղը»,- Ռիվալդոյի խոսքը փոխանցում է All Football-ը:
Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է հունվարի 13-ին՝ փոխարինելով իսպանացի Էռնեստո Վալվերդեին: