Դանակահարություն «Արաբկիրի հումանիտար քոլեջում». 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 13:50-ի սահմանում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից» ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Սամվել Զ.-ն է, որը մարմնական վնասվածքը ստացել է «Արաբկիրի հումանիտար քոլեջում»: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին,
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին մոտ նշված քոլեջի մոտ անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռաֆայել Մ.-ն, 18-ամյա Արմեն Մ.-ն, և ևս մեկ հոգի վիճաբանել են Սամվել Զ.-ի հետ, ինչի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը սուր կտրող–ծակող առարկայով հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին: Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռաֆայել Մ.-ն ներկայացել է ոստիկանություն:
Արաբկիրի ոստիկանները Նաիրի Զարյան փողոցի 3-րդ շենքի բակում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արմեն Մ-ին և երրորդ անձի իքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: