Հայաստանաբնակները սիրում են խոսել այն ամենից, ինչի հետ նրանք առհասարակ կապ չունեն
Խոսենք մի քիչ.
Գիտեք ինչն է հետաքրքիր մեր հայ իրականության մեջ, որ մեր հայաստանաբնակները սիրում են խոսել այն ամենից, ինչի հետ նրանք առհասարակ կապ չունեն: Ամբողջ աշխարհում մարդիկ սովորաբար խոսում են էն ամենից, ինչից նրանք լիարժեքորեն տեղյակ են, այսինքն մասնագիտորեն են կապված կամ աշխատում են այդ բնագավառում կամ էլ առհասարակ կյանքի բերումով անցել են այդ ամենի միջով:
Հետ գանք Հայաստան: Հայերս անում են մի քիչ այլ կերպ: Խոսում են այն ամենից ինչի հետ նրանք առհասարակ առնչություն չեն ունեցել, այսինքն ոչ մասնագիտորեն են կապված, ոչ աշխատել են այդ բնագավառում, ոչ էլ անցել են նման կյանքի ուղղի:
Այս ամենը նկատելի է հայ իրականության տարբեր շերտերի մոտ
1. Իմ շատ սիրելի շոուբիզնես կամ հայկական RAP-ում
2. Ֆեյսբուք
Ֆեյսբուքը թողնում եմ ձեր դատ ու դատաստանին, բայց մեծ սիրով կխոսեմ շոուբիզնեսից կամ հայկական RAP-ից: RAP կարդալով առհասարակ ուզում են ասել իրենց սրտի ուզածը՝ էն ամենը ինչի միջով անցել են, կամ ուղղակի ունեն ասելու բան (ունեմ RAPER ընկերներ դրա համար գիտեմ ): Հիմա հետ գանք Հայաստան: RAP կարդում են չունենալով ասելու բան: Խոսում են ծանր ու նեղ կյանքի մասին, բայց իրականում նրանք էնքան փող ունեն, որ դրա համար են որոշել RAP կարդալ՝ փողատեր, բայց աղքատության մասին խոսացող RAPER-ներ:
Խոսքս ոչ բոլորին է վերաբերվում...
Հ.Գ. Մի խոսքով
Ռուբեն Խաչատրյան. ֆեյսբուք