Գուտերեշը Իդլիբում կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը սիրիական Իդլիբում կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը մեծ մտահոգությամբ է հետեւում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում էսկալացիային եւ այն տեղեկություններին, որ օդային հարվածի հետեւանքով զոհվել են տասնյակ թուրք զինվորականներ,- ասել է նա: - Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում կրակն անհապաղ դադարեցնել եւ մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների հետեւանքով խաղաղ բնակիչների զոհվելու հավանականությամբ»: