Ավստրալիական լողափում տարօրինակ էակ են գտել
Ավստրալացին տարօրինակ էակ է գտել Պերտ քաղաքի լողափում, հաղորդում է Unilad-ը:
Տղամարդը սոցցանցերում լուսանկար է հրապարակել: Օգտատերերից մեկը նրան խորհուրդ է տվել գտածոն նետել օվկիանոս պլաստիկե փաթեթի օգնությամբ: Նա նշել է, որ դա կսպանի շներին:
Ավելի ուշ Մակկուրոի համալսարանից պրոֆեսոր Կուլում Բրաունը պարզաբանել է, որ դա ծովային նապաստակ է:
Ծովային նապաստակները, ինչպես ութոտնուկները, պաշտպանիչ նպատակով օգտագործում են թանաք, որը պարունակում է տոքսիններ եւ թունավոր է համարվում շների համար: