«Բավարիան» ներկայացրել է ակումբի 120-ամյակին նվիրված համազգեստ (Լուսանկարներ)
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ակումբի 120-ամյակի կապակցությամբ ներկայացրել է հատուկ խաղային համազգեստ, որով հանդես կգա մարտի 8-ին՝ Գերմանիայի առաջնությունում ընդունելով «Աուգսբուրգին»։
«Բավարիան» հիմնադրվել է 1900 թվականի փետրվարի 27-ին, 29 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 19 անգամ՝ գավաթակիր, 7 անգամ՝ սուպերգավաթակիր, 5 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։