Մարտի 1-ի երթն ու հանրահավաքը Երևանում քարոզարշավի հետ կապ չունեն. Փաշինյանի թիմի հավաստիացումը
Մարտի 1-ի երթն ու հանրահավաքն եւ քարոզարշավը միմյանց հետ կապ չունեն: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը:
«Անհանգստանալու պատճառ չկա նաեւ կորոնավիրուսի հետ կապված, քանի որ այս պահին երկրում նման սպառնալիք չկա»,- հավելեց Պապիկյանը:
Նշենք, որ 2008-ի մարտի 1-ին Երևանում բախումների արդյունքում 10 մարդ էր զոհվել: Այս իրադարձությունների կապակցությամբ մարտի 1-ին իշխող ուժը նախատեսում է երթ եւ հանրահավաք անցկացնել: