Մահացել է ամերիկացի ամենածեր գանգստերը
Ամերիկացի ամենահայտնի գանգստերներից մեկը՝ «Սոննի» մականունով ավագ Ջոն Ֆրանցեզեն, 104 տարեկանում մահացել է նյույորքյան հիվանդանոցում, հայտնում է Sky News-ը:
Ֆրանցեզեն հայտնի է որպես Կոլոմբո մաֆիոզ ընտանիքի անդամ, որին միացել է 33 տարեկանում: Մինչեւ 1990-ական թվականների կեսը նա զբաղեցրել է հիերարխիայում երկրորդ տեղը:
Գանգստերին քանիցս դատել են, այդ թվում՝ բանկերի կողոպուտների եւ սպանությունների համար: Նա վերջին անգամ բանտային պատժաժամկետ է ստացել 2011 թվականին, բայց 2017-ին արդեն նրան ազատել են տարիքի պատճառով:
Ֆրանցեզեն ունի 3 որդի, 2 դուստր եւ մեծ թվով թոռներ ու ծոռներ: