Դեմբելեն մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»
Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ Իսպանիայի չեմպիոնի կազմում, տեղեկացնում է RAC1-ը:
Դեմբելեն վստահ է, որ վնասվածքից ապաքինվելուց հետո կարող է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել և պայքարել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղալու համար:
Հիշեցնենք, որ Դեմբելեն փետրվարի 11-ին վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն 4 վնասվածք է ստացել և «Բարսելոնայի» կազմում մասնակցել է միայն 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: