Ես այնքան աշխատավարձ ու պարգեւավճար եմ ստանում, որքան բոլոր նախարարները. Բադասյան
Ես այնքան աշխատավարձ ու պարգեւավճար եմ ստանում, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել այդ գումարից»,-ասաց նա:
Բադասյանը չցանկացավ կոնկրետ նշել, թե որքան է ստանում, միայն ասաց, որ այդ ամենը հրապարկված է իր հայտարարագրում, որը բաց է: