Փետրվարի 25-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռներում՝ ձյան, հովիտներում՝ անձրևի տեսքով
Փետրվարի 25-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան, հովիտներում՝ անձրեւի տեսքով: Տեղ-տեղ սպասվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +5+7:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +2+4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-5,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5,
Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +3+5,
Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,
Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +6+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +3+6,
Արցախում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +3+6 (հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +6+10):