Ջալալ Հարությունյանը նշանակվեց Արցախի Պաշտպանության նախարար. Կարեն Աբրահամյանը ազատվեց պաշտոնից
Նկարում Ջալալ Հարությունյանը՝ աջից
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար- պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
Հիշեցնենք, որ վերջին ավելի քան մեկուկես ամսում բանակում խաղաղ պայմաններում զինվորների զոհվելու 13 դեպք էր գրանցվել: