Միրոսլավ Լայչակն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը:
«Հայաստան կատարած իր պաշտոնական այցելության շրջանակներում Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին»,- ասվում է հայտարարության մեջ: