«Հոֆենհայմը» չպարտվեց առանց Ադամյանի, օրվա արդյունքները (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 1։1։
«Հոֆենհայմի» կազմում հայտավորված չէր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը վերականգնվել է վնասվածքից հետո։
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 43 միավորով չորրորդ տեղում է։ «Հոֆենհայմը» 34 միավորով 7-րդն է։
Դորտմունդի «Բորուսիան» Բրեմենում 2։0 հաշվով պարտության մատնեց «Վերդերին»։
Դորտմունդի «Բորուսիան» 45 միավորով եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ երկրորդ տեղ։ «Վերդերը» նախավերջինն է՝ 17 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բորուսիա Մ.» - «Հոֆենհայմ»՝ 1։1 (տեսանյութ)
Մատիաս Գինտեր, 11 - Լուկաս Ռիբեյրո, 90+2
Չիրացրած 11մ՝ Ալասան Պլեա, 74 («Բորուսիա Մ․»)
«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 0։2 (տեսանյութ)
Դան-Ակսել Զագադու, 52, Էրլինգ Հոլանդ, 66
«Ֆրայբուրգ» - «Դյուսելդորֆ»՝ 0։2
Անդրե Հոֆման, 37, Էրիկ Թոմի, 61
«Հերտա» - «Քյոլն»՝ 0։5
Ջոն Կորդոբա, 4, 22,Ռունե Յարսթեյն, 37, ինքնագոլ, Ֆլորիան Կայնց, 62, Մարկ Ուտ, 69
«Շալկե» - «Լայպցիգ»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)