Ջեյդոն Սանչոն միայն մեկ դեպքում կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ համաձայնության կգա Սանչոյի տեղափոխության հարցում, եթե ակումբը ձեռք բերի հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մասնակցության ուղեգիր:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 19-ամյա Սանչոյի տրանսֆերային իրավունքի դիմաց «Բորուսիային» վճարել 140 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյդոն Սանչոն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բորուսիայի» հետ և մտադիր է առաջիկա ամռանը փոխել ակումբային գրանցումը: