Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ:
«2019 թվականին նախագահի պաշտոնական կայքի վրա կիբեռհարձակում իրականացնելով՝ Ռուսաստանը հարձակվել է մեր ինքնիշխանության եւ ազգային անվտանգության վրա, փորձել է կաթվածահար անել պետական կառույցների գործունեությունը: Դա միջազգային նորմերի խախտում է: Ռուսաստանը Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում»,- գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է ,որ անցած տարվա հոկտեմբերին կիբեռհարձակման հետեւում կանգնած է եղել ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը: