Հայաստանի իշխանությունները ցանկանում են մինչեւ հանրաքվեն ձգձգել ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի դեմ քրեական գործի հարուցումը
Իրավապահ մարմինները ձգձգում են ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի դեմ քրեական գործի հարուցումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նրա խոսքով՝ վերջին 2-3 օրվա ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի միջոցով փորձում է ձգձգել քրեական գործի հարուցումը մինչեւ հանրաքվեն: «Հարցը վերաբերում է փաստաթղթերի կեղծմանը: Սերոբյանը փաստացի ստանձնել է դասախոսությունների կամ ուսանողների աշխատանքների գիտական ղեկավարման պարտավորությունները, սակայն այդ ամենով զբաղվում են այլ մարդիկ, իսկ նա միայն փաստաթղթեր է ստորագրում»,- նշեց Համբարյանը: