Կինն իր ուղեղի վիրահատության ժամանակ ջութակ է նվագել (տեսանյութ)
Զութակահարուհի Դագմար Թերները ջութակ է նվագել, երբ բժիշկները վիրահատություն են անցկացրել իր ուղեղի վրա: Տեսանյութը հրապարակել է WSAV3 հեռուստաալիքը:
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները ջութակահարուհուն արթնացրել են վիրահատության ընթացքում, երբ սկսել են հեռացնել ուռուցքը նրա ուղեղից: Նրան խնդրել են գամաներ նվագել, որպեսզի վիրաբույժները կարողանան ավելի լավ վերահսկել վիրահատության ընթացքը` գրանցելով ուղեղի ակտիվությունը:
Քանի որ անմիջապես ուղեղի մեջ ցավի ընկալիչներ չկան, դա թույլ է տալիսայս օրգանի վրա վիրահատության մի մասն անցկացնել, երբ հիվանդը գիտակից վիճակում է: