Կանադայում գրեթե 70 մարդ է տուժել ավելի քան 200 մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով
Առնվազն 69 մարդ է տուժել Մոնրեալի Լա-Պրերի արվարձանում 200 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CBC-ն:
Պատահարը տեղի է ունեցել մայրուղիներից մեկի վրա՝ ձյունամրրիկի պատճառով առաջացած վատ տեսանելիության պայմաններում: Ըստ ոստիկանության` առնվազն երկու մարդ գտնվում է ծանր վիճակում, եւս երկուսը մինչեւ հիմա արգելափակված են ծռմռված ավտոմեքենաների մեջ: Պատահարի վայրից մոտ 150 մարդ է դուրս բերվել:
Մասնավորապես, ավտովթարի են ենթարկվել ավելի քան 10 բեռնատար, մեկ բենզինատար, ինչպես նաեւ սովորական եւ դպրոցական ավտոբուսներ, որոնցում մարդիկ կային: Նախնական գնահատականով՝ մոտ 50 ավտոմեքենա վերականգնման ենթակա չէ: Պատահարի պատճառով մայրուղին երկու ուղղությամբ արգելափակված է: Դեպքի վայր շտապօգնության եւ հրշեջ-փրկարարների տասնյակ ավտոմեքենաներ են ժամանել: