Ընդունել եմ ԱԺԿ առաջարկը՝ միանալու նոր թիմին և ընդգրկվելու համամասնական ցուցակում․ Անուշ Ղավալյան
Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը լուսանկար է հրապարակել և գրառում արել:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդունել եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջարկը՝ միանալու նոր թիմին և ընդգրկվելու համամասնական ցուցակում։
Պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնելուն, քանզի ամբողջովին գիտակցում եմ մեր երկրի ժողովրդավարական ուղով զարգացման կարևորությունը և իմ գործունեությունն առաջիկայում տեսնում եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության ծրագրի միջոցով։
Միաժամանակ իրականացնելու եմ կուսակցության մամուլի խոսնակի գործառույթները»,-նշել է նա: