«Ալաշկերտը» հաղթանակ է տարել ստուգողական խաղում, «Շիրակը» ոչ ոքի է խաղացել, «Փյունիկը» պարտվել է
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ խաղաշրջանի մեկնարկից առաջ հայկական ակումբները վերջին ստուգողական հանդիպումներն են անցկացրել:
Երևանի «Ալաշկերտը» Թուրքիայի Բելեկ քաղաքում 3:1 հաշվով հաղթանակ է տարել չինական «Գրինթաունի» նկատմամբ: «Ալաշկերտի» կազմից գոլերի հեղինակ են դարձել Ալեքսանդր Գլիշիչը, Ալեքսանդր Միլկովիչը և թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը:
Գյումրիի «Շիրակը» Անթալիայում 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Նիժնիյ Նովգորոդի» հետ: Հայկական թիմի միակ գոլը խփել է Մորի Կոնեն:
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Բելեկում 0:2 հաշվով պարտվել է լատվիական «Սպարտակ Յուրմալային»: