Մյունխենում Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի փաստարկները համոզիչ չէին. քաղաքագետ
Փակ դռների հետեւում քննարկումը մի բան է, բայց երբ փաստացի մամուլի ասուլիս է ընթանքում, որի ժամանակ պայքարում են երկու պետությունների ղեկավարները, դա լրիվ այլ բան է: Առաջին դեպքում հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է քննարկվում, բայց կարելի է կռահել, իսկ ասուլիսը նման է հանրահավաքի: Բայց սա Երևանում տեղի ունեցող հանրահավաք չէ, եւ անհրաժեշտ է պատշաճ կերպով պատրաստվել դրան: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով` հայկական կողմի հայտարարությունները` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդքան էլ համոզիչ չէին: «Տիգրան Մեծի եւ Հայաստանում հեղափոխության մասին Փաշինյանի կողմից բերված պատմական փաստարկները թույլ էին»,- կարծում է փորձագետը` նշելով, որ նույնիսկ հաղորդավարն որոշ չափով տարակուսած:
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Մանասյանը, այդ տեսակի փաստարկները դուր չեն գալիս այնպիսի մեծ խաղացողներին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ ԵՄ-ն, քանի որ շատ երկրներ այդ ժամանակ նույնիսկ գոյություն չունեին, եւ նման հայտարարությունները դիպչում են նրանց հպարտությանն ու ինքնասիրությանը: Փորձագետի խոսքով` եթե կառավարության ղեկավարը որոշել է այդ ճանապարհով գնալ, ապա այդ փաստարկները պետք է խելացիորեն եւ ավելի զգույշ ներկայացվեին` բացասական արձագանք չառաջացնելու համար: «Ընդհանրապես իմաստ չուներ խորանալ պատմության մեջ, ինչպես դա արեց Փաշինյանը, քանի որ տվյալ դեպքում իրավական ասպեկտները ոչ պակաս կարևոր էին, քան պատմական փաստարկները»,- շեշտեց քաղաքագետը:
Անդրադառնալով Խոջալուի ողբերգության թեմային` Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ հայկական կողմն այս հարցում ունի իր դիրքորոշումը, եւ հիշեցրեց, որ տեղի ունեցածի համար ամբողջովին պատասխանատու է Ադրբեջանի ժողովրդական ճակատը, որը եւ իրականացրել է խաղաղ բնակչության կոտորածը: Այս կապակցությամբ նա առաջարկեց ծաղիկներ դնել եւ հարգել ադրբեջանցի ազգայնականների կողմից կազմակերպված սադրանքի զոհ դարձած մեսխեթցի թուրքերի հիշատակը: Փորձագետի խոսքով` սա ցույց կտա հայկական կողմի դիրքորոշումը այս հարցում` ոչ միայն հայտարարությունների եւ հոդվածների տեսքով, այլեւ` գործնականում ՝ բարդ իրավիճակի մեջ դնելով Ադրբեջանի իշխանություններին:
Քաղաքագետը հիշեցրեց, որ իրավական իմաստով Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանից XX դարում հաստատվել է երեք անգամ` 1918-ին, 1920-ին եւ 1991-ին: «Ղարաբաղը կա բանակցային գործընթացում, այդ մենք ենք նրան դուրս մղում: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներն այցելում են Ղարաբաղ, դա փաստացի նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ այն հակամարտության կողմ է», - ասաց Մանասյանը` հավելելով, որ Ղարաբաղը չպետք է սպասի Բաքվի պահանջներին, այլ պարտավոր է իր պայմաններն առաջադրել: Ավելին, Ադրբեջանը դեռ պետք է ներողություն խնդրի հայերից` Ադրբեջանում եւ Ղարաբաղում հայ բնակչության կոտորածի համար, այլապես որեւէ բանակցություն լինել չի կարող: