Ղուկաս Պողոսյանն ու Հովհաննես Իլանգյոզյանը՝ «Վանի» նորեկներ
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վանը» հայտարարել է երկու ձեռքբերումների մասին։
«Վանին» է միացել Երեւանի «Փյունիկի» սան Ղուկաս Պողոսյանը, որը նախկինում հանդես է եկել բելառուսական «Գորոդեյայում» և Երեւանի «Ալաշկերտում»։
«Վանը» համալրել է նաեւ Երեւանի «Ուրարտուի» եւ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Իլանգյոզյանը:
Փետրվարի 17-ին «Վանը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Մասիսի» հետ։