Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ...

Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով․ քաղաքագետ

«ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը դահլիճային շոուի մասնակից դարձան։ Այսպես ասած, համատեղ «լայվ» մտան ու նկարվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

«Քննարկման մակարդակը «քուչի բազառ» էր հիշեցնում։

Թե ինչ կտա այդ շոուն, դեռ պարզ չէ, բայց այն ինչ տեսանք, գնահատականի կարիք ունի։

1. Նախ անդրադառնամ կողմերի հոգեբանական պատրաստվածությանը և նրանց «մարմնի լեզվին»։

Ալիևի կեցվածքը, նստելաձևը, պարբերաբար Փաշինյանի ուղղությամբ նետվող քմծիծաղը, իսկ երբեմն նաև անզուսպ ծիծաղը (երբ Փաշինյանը ոգևորված ու հեծանիվ հայտնաբերածի էնտուզիազմով խոսում էր իր միկրո–հեղափոխությունից) տպավորություն էր ստեղծում, որ պատերազմում պարտվող կողմը մենք ենք եղել։

Նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրեն թույլ տվեց ծիծաղել Փաշինյանի խոսքի վրա, ինչն անհարգալից վերաբերմունք էր մեր պետության ղեկավարի, այսինքն՝ մեր պետության նկատմամբ։ Դրա մեղավորը Փաշինյանն է, որ թույլ է տվել իր հետ այդպես վարվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խայտառակ պատկեր է կուլիսային հանդիպումների ժամանակ։ Մյունխենում երևաց, թե կուլիսներում ով ինչպես է իրեն պահում, ով է թելադրողն ու ով «տակ» տվողը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա իր տեղը չէր գտնում աթոռի վրա։

Վարչապետն իր մարմնին ու հատկապես վերջույթներին չի տիրապետում։ Դրանք անընդհատ անհանգիստ շարժման մեջ են (մատն անընդհատ քթին տանել, թրաշը քորել, ձեռքերի տեղը «չգտնել» և այլն)։ Լսարանի համար նա պարզապես ծիծաղելի կերպար էր։

Փաշինյանի հայացքը խեղճ էր ու մոլորված՝ խաղաղություն մուրացողի դրոշմով։ Նման հայացք ունենում են դասը չսերտած աշակերտները (Ալիևի հետ քննարկման ժամանակ պայուսակը քչփորելն ու այնտեղից գրքեր հանելը շպարգալկայից օգտվելու տեսարան էր հիշեցնում)։

Ի դեպ, չի կարելի կոստյումի պիջակի արտաքին գրպանում սմարթֆոն պահել։ Դա վատ, շատ վատ տոնի նշան է։ Պարզ ասած՝ գեղցիություն։ Դա նույնն է, որ պիջակի ներքևի կոճակը կոճկես ու վերևինը ազատ թողնես կամ երկու կոճականոց պիջակի երկու կոճակն էլ կոճկես։

Մի խոսքով, ամոթ էր, որ հազարամյակների պատմություն ունեցող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովրդին ներկայացնում էր կրթական ու հոգեբանական համապատասխան որակներ չունեցող մեկը։

2. Բովանդակային մասով։

Ադրբեջանական կողմն օգտագործում էր տասնամյակներով կրկնվող իրենց բանաձևերը։ Փաշինյանն, ակնհայտորեն, անպատրաստ էր եկել ու զգացվեց, որ բացի իր՝ «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեքին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին» դատարկ բանաձևից, այլ բան չունի ասելու։

Փաշինյանը չի տիրապետում առարկային ու դատելով ամենից՝ ցանկություն էլ չունի։ Նա, իրոք, իր սեփական կետից է ուզում ներկայանալ բանակցային գործընթացում, որպեսզի օրիգինալ ու աննախադեպ երևա, բայց իր սեփական կետում զրո միտք ու զրո բովանդակություն կա։

Ալիևը հերթական անգամ բացահայտեց, թե ով է Հայաստանում իրենց սրտի գործընկերը։ Ադրբեջանի նախագահը կողմ է հակամարտության լուծման փուլային տարբերակին, այսինքն՝ այն տարբերակին, որը պաշտպանում էր Լևոն Տեր–Պետրոսյանը, և որի համար տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։

Ի դեպ, 1997–ին ՀՀ 1-ին նախագահն ասում էր, որ եթե այդ պահին չհամաձայնենք փուլայինին տարբերակին, ապա հետագայում խնդրելու, բայց չենք ստանալու այն։ Ալիևը Մյունխենում ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանը սխալվում էր, քանզի 1997–ից 23 տարի անց էլ Ադրբեջանում կողմ են փուլայինին ու միշտ են կողմ լինելու, որովհետև դա Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվելու ճանապարհային քարտեզն է։

Մի կողմ թողնելով բանախոսների պատմաքարոզչական պարզունակ խոսքերը՝ հարկ է արձանագրել, որ Ալիևի բանակցային պահանջները հերթական անգամ բարձրաձայնվեցին և հերթական անգամ չբարձրաձայնվեցին Փաշինյանի պահանջները։

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմի մեջ, ցանկանում է ադրբեջանցիների վերադարձ Շուշի և այլ բնակավայրեր։ Այդ ամենին Ալիևը համաձայն է հասնել փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Ղարաբաղում և այլն։

Փաշինյանն Ալիևի բազեական ֆոնին փորձում է խաղաղության աղավնու դերում հանդես գալ, որպեսզի դրսի աչքերում ավելի լավը երևա, բայց դա անիմաստ ու վտանգավոր զբաղմունք է, այն էլ՝ Մյունխենում։

Գորբաչովն էլ էր խաղաղասեր ուզում երևալ՝ Բեռլինի պատի ֆոնին նկարվելով։ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենն էլ էր Հիտլերի հետ խաղաղասիրություն խաղում։ Տեսանք, թե ինչ եղավ։ Ինչևէ։

Ալիևն իր խոսքում շեշտեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։ Փաշինյանը, բնականաբար, «մոռացել» էր իր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, քանզի նա դա ասել էր ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ էմոցիա խլելու համար։ Էմոցիան խլվեց, բայց հետո դա օգտագործվեց մեր դեմ։

Փաշինյանի մոտ հերթական անգամ բացակայում էր՝ «Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը, մինչդեռ հարմար առիթ էր ստեղծվել և կարելի էր հստակեցնել Երևանի դիրքորոշումը։

ՀՀ վարչապետն իր քաղաքական ծննդականով ու ԴՆԹ–ով տերպետրոսյանական միջավայրից է, բայց քանի որ ինքը դոկտրինյոր չէ, պոպուլիստ է և իշխանությունը սիրում է հանուն իշխանության (չկա առաքելություն), ուստի փորձելու է ամեն կերպ իր վրայից գցել պատասխանատվությունը և «պոդստավկա» անել ղարաբաղցիներին։ Սա՛ է նրա ռազմավարությունն ու մարտավարությունը Ղարաբաղի հարցում։ Դա երևաց նաև Մյունխենում։

Ամփոփում.

Փաշինյան–Ալիև համատեղ շոուն ծանր հոգեբանական տպավորություն թողեց։ Միջազգային լսարանի առաջ կարելի էր գիտելիքներով ու ինքնավստահ կեցվածքով երկրի ղեկավար ունենալ, որն Ալիևին «կպառկեցներ ասֆալտին» և «կծեփեր պատին», սակայն մենք տեսանք «համավոր հարս» դարձած Փաշինյանի իրական կշիռը։

Ալիևին կարելի էր և՛ քաղաքական խոսքով, և՛ ձեռ առնելով տեղը դնել Երևանի ու Ստեփանակերտի մասին նրա արած լակոտական հայտարարությունների համար, բայց քանի որ Փաշինյանի մոտ բացակայում են համապատասխան գիտելիքները, օպերատիվ արձագանքելու կարողությունը և իրական «դուխը», ուստի ստացանք «Տիգրան Մեծին» տղա բերելու պատկեր։

Վտանգավորն այն է, որ Փաշինյանը չի զգում իր ոտաբոբիկությունը։ Բացի այդ՝ կողքից կարծիք լսելու կուլտուրա չունի։

Նիկոլինը միտինգն է։ Քանզի դրա համար պետք են զրո խելք, միլիոն էմոցիա և բարձր դեցիբելներ արձանագրող բղավոցներ։

Մյունխենում միտինգ չստացվեց, քանզի ձևաչափն էր այլ։ Իսկ այլ ձևաչափում Փաշինյանն իրեն վստահ չի զգում. հա՛մ «դուխը» չի հերիքում, հա՛մ գիտելիքը։ Դա է պատճառը, որ ներսում ամբոխի միջոցով առյուծ կտրողը դրսում փափկասուն փիսոյի է վերածվում։ Ալիևի, Մամեդյարովի լկտի պահվածքն ու տիրական քմծիծաղը գալիս է դիմացինի խեղճությունից ու դիլետանտությունից։

Փաշինյանն է մեղավոր, որ իր վրա դրսի լսարանի առաջ ղժժում են ռազմի դաշտից ճողոպրած ժողովրդի առաջնորդները։ Իսկ մենք էլ մեղավոր ենք, որ նմանատիպ իշխանությանը հանդուրժում ենք։

Միջազգային լսարանի առաջ գիտելիքների այդ պաշարով և այդպիսի իմիջով հանդես եկող Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով։ Շա՜տ մեծ»,-նշել է նա։

դիտվել է 1792 անգամ
Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan