«Փյունիկը» պարտվել է Թուրքիայում
Թուրքիայի Բելեք քաղաքում մարզումային հավաք անցկացվող «Փյունիկը» ընկերական խաղում մրցել է Բելառուսի «Գորոդեյա» թիմի հետ։
Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմը պարտություն է կրել 0։2 հաշվով։
«Փյունիկը» հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 19-ին՝ մրցելով Լատվիայի «Սպարտակ Յուրմալայի» հետ։