Արտետա. «Արսենալն» այլևս չհաղթելու իրավունք չունի
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վստահ է, որ Պրեմյեր լիգայի առաջիկա հանդիպումները որոշիչ են լինելու «Արսենալի» համար:
«Մենք այլևս չհաղթելու իրավունք չունենք: Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում պարզ կդառնա՝ որ տեղում կավարտենք մրցաշրջանը:
Մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելն է: Հուսով եմ՝ կկարողանանք հասնել այդ արդյունքին»,- Արտետայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Արսենալը» 31 միավորով 10-րդ տեղում է: