Եգիպտոսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հաստատել է տվյալները, որ երկրում կորոնավիրուսով վարակի դեպք է արձանագրվել, հայտնում է Reuters-ը:
Գերատեսչությունը նշել է, որ վիրուսով վարակված անձը եկել է այլ երկրից, նա օտարերկրացի է:
Հատկանշական է, որ Եգիպտոսն առաջինն է աֆրիկյան երկրներից, որտեղ հայտնաբերվել է հիվանդությունը:
Վերջին տվյալների համաձայն, վարակվածների թիվը գերազանցել է 64 հազարը: Միևնույն ժամանակ, 7.1 հազար մարդ ապաքինվել է, իսկ հազարից ավելի մարդ՝ մահացել: