Amazon-ը հասավ իր ուզածին. Դատարանը կասեցրել է Պենտագոնի եւ Microsoft-ի միջեւ կնքված պայմանագրի կատարումը
ԱՄՆ-ում դատարանը բավարարել է Amazon-ի պահանջը եւ կասեցրել Պենտագոնի ու Microsoft-ի միջեւ կնքված ամպային տեխնոլոգիաների ստեղծման 10 մլրդ դոլար գումարի պայմանագրի կատարումը, հայտնում է CNBC-ն: Ժամկետները չեն հստակեցվում:
Microsoft-ի փոխնախագահ Ֆրենք Շոուն հայտարարել է, որ ընկերությունը հիասթափված է դատարանի որոշումից, բայց վերջնարդյունքում կարող է սկսել աշխատանքը, «որպեսզի նրանք, ովքեր ծառայում են մեր երկրին, կարողանան հասանելիություն ստանալ նոր տեխնոլոգիաներին, որոնց կարիքն ունեն»:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռոբերտ Քարվերն իր հերթին կարծում է, որ պայմանագրի կատարման կասեցումը «անհիմն ուշացնում» է գերատեսչության ռազմավարության իրականացումը եւ զինվորականներին զրկում «հնարավորություններից, որոնք նրանց համար անհրաժեշտություն են»:
Դատարանի որոշման ֆոնին Amazon-ի բաժնետոմսերի գները 0,4 տոկոսով անկում են ունեցել, Microsoft-ի բաժնետոմսերը՝ 0,5 տոկոսով, նշում է Reuters-ը:
Պոնտագոնն ամփոփել է հոկտեմբերի 25-ի պայմանագրի արդյունքները: Զինվորականների փողի համար վեճում Microsoft-ն անցել էր Amazon-ից, Oracle-ից եւ IBM-ից մրցակիցներին: Amazon-ը, որը նախապես համարվում էր մրցույթի ֆավորիտը, այս որոշումն անհասկանալի էր որակել: Ընկերությունն արդեն սարքավորումներ է մատակարարում ԿՀՎ-ին եւ ԱՄՆ կառավարական գործակալություններին:
Ջեֆ Բեզոսի ընկերությունը դատական հայց էր ներկայացրել՝ բողոքարկելով պայմանագիրը Microsoft-ին փոխանցելու որոշումը: Amazon-ում կարծում են, որ Պենտագոնի որոշման վրա ազդել է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը Բեզոսին բազմիցս քննադատել է: CNN-ի տեղեկություններով՝ ԱՄՆ առաջնորդը դիմել է պաշտպանության նախարարության նախկին ղեկավարին՝ հավակնորդների թվից բիզնեսմենին դուրս թողնելու առաջարկով: