Գևորգ Ղարիբյանի բոլոր գոտեմարտերը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութեր)
Եվրոպայի նորընծա չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը Հռոմում ավարված հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-ում իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների կազմում:
26-ամյա ըմբիշն հավասարը չունեցավ 60 կգ քաշայինների պսյքարում: Չեմպիոնության ճանապարհին խոշոր հաշիվներով հաղթեց ադրբեջանցի, թուրք, բուլղարացի ու էստոնացի ըմբիշներին:
Ներկայացնում ենք Գեւորգ Ղարիբյանի բոլոր գոտեմարտերը։
Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթեց բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին:
Քառորդ եզրափակիչում Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթանակ տարավ Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայգիսալուի նկատմամբ:
Եզրափակիչում Գեւորգ Ղարիբյանը գոտեմարտեց երիտասարդների աշխարհի եռակի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալի հետ եւ համառ պայքարում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: