Մբապեն ՊՍԺ-ի միակ խաղացողն է, որը գոլ է խփել մրցաշրջանի բոլոր մրցաշարերում
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան թիմի միակ խաղացողն է, որը գոլի հեղինակ է դարձել այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում։
Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն 6։1 հաշվով հաղթել է «Դիժոնին», Մբապեն խփել է մեկ գոլ։
21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության 18 խաղում խփել է 15 գոլ, Չեմպիոնների լիգայի 5 խաղում խփել է նույնքան գոլ, Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկությունում աչքի է ընկել 2 անգամ, մեկ անգամ էլ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում։