Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն արտագնա խաղում 6:1 հաշվով հաղթանակ տարավ «Դիժոնի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ:
ՊՍԺ-ի կազմից գոլերի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան, դուբլ ձևակերպեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան, իսկ «Դիժոնի» 2 ֆուտբոլիստ՝ Ուեսլի Լաուտոան և Սենու Կուլիբալին, դարձան ինքնագոլի հեղինակ: «Դիժոնի» միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մունիր Շուիարը:
Ավելի վաղ Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր էր ձեռք բերել «Ռենը»:
Ֆրանսիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Դիժոն» - ՊՍԺ՝ 1:6
Մունիր Շուիար, 13 - Ուեսլի Լաուտոա, 1 (ինքնագոլ), Կիլիան Մբապե, 44, Տիագո Սիլվա, 50, Պաբլո Սարաբիա, 55, 90+1, Սենու Կուլիբալի, 86 (ինքնագոլ)