Հայաստանում այսօր դեռ ոչ մի ուժ չի կարող հակազդել իշխանությունների ձգտումներին
Հայաստանում այսօր չկա այնպիսի մի ուժ, որը կկարողանա հակազդել իշխանությունների ձգտումներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նկատեց, որ առաջին հերթին չկա այդպիսի քաղաքական ուժ, երկրորդ հերթին, դրա համար պետք են համապատասխան ջանքեր եւ հասարակական պահանջ:
«Հենց այդ պահանջով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հաջողությունը: Ո՛չ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ո՛չ որեւէ այլ անձ չեն կարող լուրջ ընդդիմություն դառնալ, քանի դեռ չկան համապատասխան պայմաններ»,- նշեց Իսկանդարյանը: