«Սասնա ծռերի» աջակիցները ճանապարհ են փակել եւ պահանջում են ազատ արձակել Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին
«Սասնա ծռերի» աջակիցները այսօր՝ փետրվարի 12-ին, փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին եւ պահանջում են ազատ արձակել կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։
«Գործող իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել արդարադատության համակարգը սահմանադրականության տիրույթ բերելու, դրա համատեքստում ռազմագերիներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու համար։ Նրանք մարդասպաններ չեն, իրականացրել են ապստամբության իրենց բնական իրավունքը, որը յուրաքանչյուր քաղաքացու բարոյական իրավունքն է։ Ապստամբենրն անպարտ են օրենքի առաջ եւ պետք է ազատ արձակվեն»,-հայտարարեցին նրանք։