Վարչապետը հերթական անգամ ժամանակավրեպ «ԿՈՂՄ» քարոզչություն է իրականացրել. ՀՎՀՀ համակարգող
Հանրաքվեի վերահսկման հասարակական հանձնաժողովի (ՀՎՀՀ) համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդում է ներկայացրել ԿԸՀ, ահազանգելով հանրաքվեի մասին օրենքի խախտման մասին։
«Այսօր, ՀՀ վարչապետը խախտելով «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 14.1-րդ մասերի պահանջները, հերթական անգամ ժամանակավրեպ «ԿՈՂՄ» քարոզչություն է իրականացրել՝ armtimes.com», գրել է Ռուբեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրաքվե» խորագրով բանաստեղծություն է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում։