Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին համաձայնագիրը
Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին համաձայնագիրը։ Բոլոր 114 պատգամավորները կողմ են քվեարկել։ Շենքի մոտ կարճ արարողության ժամանակ բարձրացվել է ՆԱՏՕ-ի դրոշը, հայտնում է AP-ը։
Քվեարկությունը տեղի է ունեցել ժամկետից մի քանի շաբաթ առաջ, քանի որ ներկա խորհրդարանը շաբաթվա վերջին պետք է արձակվեր՝ ապրիլի 12-ին նշանակված ընտրություններից առաջ։
Իսպանիան ՆԱՏՕ-ի միակ գործող անդամն է, որը դեռեւս հավանության չի արժանացրել Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը։ Սպասվում է, որ իսպանական խորհրդարանը այդ հարցը մարտին կքվեարկության կդնի։