Դատարանը մերժել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը
Դատարանը մերժել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը։ Այս մասին հայտնում է Սամվել Բաբայանի մամուլի ծառայության պատասխանատուն։
«Այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը:
Կայացնելով ակնհայտ քաղաքական որոշում՝ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ըննդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը»։