Նոր Խարբերդում այրվել է վագոն տնակը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր-Խարբերդ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել` 01:43-ին: Այրվել է վագոն-տնակի տանիքը (մոտ 6 քմ):