Սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են
Երեքշաբթի` փետրվարի 11-ին, սակարկությունները սկսվել են նավթի համաշխարհային գների աճով:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 1,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 50,13 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները` ապրիլյան մատակարարումներով, աճել են 1,24 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 53,93 դոլարի: