Քաբուլում համալսարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել
Քաբուլում ռազմական համալսարանի մոտ տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, հայտնում է «Փաժվոք» գործակալությունը:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել մարշալ Ֆահիմի անվան ազգային պաշտպանության համալսարանի գլխավոր մուտքի մոտ: Գործակալությունը հայտնում է տուժածների մասին, սակայն նրանց ստույգ թիվը չի նշվում:
Վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմիին՝ TOLO News հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ պայթյունի հետեւանքով «զոհեր կան խաղաղ բնակիչների շրջանում»: Ռահիմիի խոսքով՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը: