Մեքսիկայում արվեստաբանը պատահաբար ոչնչացրել է արվեստի ստեղծագործությունը
Մեքսիկայում արվեստաբան Ավելինա Լեսպերը ներողություն է խնդրել այն բանի համար, որ պատահաբար ոչնչացրել է կոմպոզիցիան արվեստի հեղինակավոր տոնավաճառում, հայտնում է BBC-ն։
Մեքսիկացի նկարիչ Գաբրիել Ռիկոյի կոմպոզիցիան ցուցադրվում էր Մեխիկոյի OMR պատկերասրահում։
Աշխատանքը կազմված էր մեծ ապակյա վահանակից՝ պատահական իրերով, ինչպիսին է ֆուտբոլի գնդակը եւ ներսում փետուր, եւ արժեր մոտ 20 000 դոլար։ Լեսպերը ներողություն է խնդրել Zona Maco տոնավաճառում «տխուր միջադեպի» համար, որը, նրա խոսքերով, «կանխամտածված չի եղել»։
«Դա նման էր նրան, որ աշխատանքը լսեց իմ մեկնաբանությունը եւ զգաց, թե ինչ եմ այդ մասին մտածում»,- ասել է նա։
Պատկերասրահը հայտարարել է, որ արվեստի գործի ոչնչացումը պատահաբար է եղել, սակայն Լեսպերի արարքը ոչ պրոֆեսիոնալ է անվանել։