Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»...

Դասական ավիաընկերությունները դուրս կգան հայկական ավիաշուկայից. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղավ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիվ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդեն հայտնի է:

168.am-ի տեղեկություններով՝ «Tarom airlines» ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերեւս, պայմանավորված է ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լավ պայմաններով ծառայություններ, ինչը չի գործելու «Ryanair» եւ «Wizz Air» ավիաընկերությունների դեպքում:


Տոմսերի վաճառքի դադարեցման հաջորդ քայլը, իհարկե շուկան լքելը կլինի, եւ, ցավոք, «Tarom»-ը, թերեւս, հայկական ավիացիոն շուկան լքող միակ ավիաընկերությունը չի լինի. խոսքը վերաբերվում է նաեւ «Air France», «Aegean», «Austrian airlines» ավիաընկերություններին… Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքող ավիաընկերությունը, ժամանակը ցույց կտա:

Իսկ մինչ հայկական շուկան կդատարկվի դասական ավիաընկերություններից, որոնք ոչ միայն տարբերվում էին իրենց ծառայություններով, այլեւ գումարներ էին մուտք անում պետական բյուջե, բյուջետային ավիաընկերությունները կշարունակեն հայ ուղեւորներին թողնել Միլանի փողոցներում՝ առանց իրենց վրա պատասխանատվություն վերցնելու:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Ryanair» ավիաընկերության Միլան-Երեւան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղեւորների մերժել էին ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղեւոր մնացել էին Միլանում, ընդ որում, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կային:

Դե ինչ, սպասենք բյուջետային ավիաընկերություններով պայմանավորված՝ մի շարք խնդիրների, եւ հուսանք, որ նախքան մնացած ավիաընկերությունների հեռանալը պարզ կդառնա վերջապես, թե ինչ սուբսիդավորման մասին է այսքան խոսվում եւ գործող իշխանությունների կողմից համառորեն ծածուկ պահվում հասարակությունից:

Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ տոմսերի վաճառքն այս պահին դադարեցված է:

«Այս պահին դեռ պարզ չէ՝ կշարունակե՞նք թռչել, թե՞ ոչ: Եվ ես եմ նամակ ստացել, եւ Ռումինիայի դեսպանն է նամակ ուղարկել իրենց երկրի Տրանսպորտի նախարարություն, եւ այնտեղից պատասխանել են, որ վաճառքը դադարեցված է, որոշում են հետագա հարցը»,- ասաց Արարատ Մուրադյանը՝ հավելելով, որ Ռումինիայում մեկ տարվա մեջ արդեն երրորդ կառավարությունն է հրաժարական ներկայացրել տառացիորեն 4-5 օր առաջ, իսկ իրենց ընկերությունը ենթարկվում է Ռումինիայի տրանսպորտի նախարարությանը, հետեւաբար՝ նրանք են իրենց հետագա ճակատագիրը որոշողը:

«Տարոմի» ներկայացուցիչը պնդում է, որ իրենց բոլոր խնդիրները կապված են «Ռյան Էյրի» հետ:

«Բոլոր ավիաընկերություններին, այդ թվում՝ նաեւ մեզ, օդանավակայանն ինչ-որ զեղչեր մեկ տարով տալիս էր, երբ նոր չվերթ էր գալիս, բայց եթե մեզ տալիս են 10-15% զեղչ, «Ryanair»-ին տվել են 90% զեղչ»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Մեր ճշտող հարցին, թե փաստորեն, բացի օդի 10.000 դրամ տուրքից, որ լոուքոսթերները չէին վճարում, այլ արտոնություն է՞լ է տրված նրանց, ռումինական ավիաընկերության ներկայացուցիչը պատասխանեց՝ այո:

«Օդանավակայանը նոր կարգ է սահմանել, որ նոր ուղղությունների համար տրամադրում է մեծ զեղչեր: Բայց խնդիրն այն է, որ, բացի լոուքոսթերներից, նոր ուղղություն բացող չի լինելու: «Air France»-ի բազան «Շառլ դը Գոլ» օդանավակայանն է, «Աերոֆլոտինը»՝ Շերեմետեւոն, «Ավստրիական ավիաուղիների» բազան Վիեննայի օդանավակայանն է, եւ միայն լոուքոսթերներն են, որ ամբողջ Եվրոպայով ցրված բազաներ ունեն: Այսինքն՝ սա նշանակում է, որ նոր ուղղություն կարող են բացել միայն լոուքոսթ ընկերությունները»,- նշեց Արարատ Մուրադյանը:

Ըստ նրա՝ իրենց էլ կարող են նույն զեղչը տրամադրել, եթե նոր ուղղություն բացեն, բայց ո՞վ կհամարձակվի լոուքոսթի առկայության դեպքում նման ռիսկի գնալ:

Արարատ Մուրադյանի խոսքով՝ ողջ օդանավակայանին ցուցում է տրված «Ռյան Էյրի» վայրէջքի ժամին մոբիլիզացվել, բոլորը խառնվում են իրար:

«Մեր գործընկերներն են, բայց եթե այդ ժամանակ ցանկացած աշխատողի մոտենանք, ինչ-որ բան հարցնենք, անմիջապես հետեւում է հետեւյալ արձագանքը՝ Արարատ ջան, կներես, «Ryanair»-ն իջնում է, բոլորս վազում ենք էնտեղ: Եթե մեր հաշվառման ժամանակ կարող են 3 աշխատող տրամադրել, «Ryanair»-ի համար 5-7 հոգի կարող են լինել: Հետո գալիս՝ տելետրապը զբաղեցնում են, իսկ դա 80 եվրո է, բայց ուրիշի համար նման բան երբեք չեն անի: Մի խոսքով, շատ բաներ կան»,- մանրամասներ հայտնեց Արարատ Մուրադյանը:

Մեր դիտարկմանը, թե այդ պարագայում բոլոր կլասիկ ավիաընկերությունների համար թռչելը պետք է որ շահավետ չլինի, Արարատ Մուրադյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ «Ավստրիական ավիաուղիներն» էլ են ուզում շուկայից դուրս գալ, որովհետեւ «Wizz Air»-ին թույլ են տվել Վիեննայից թռչել Զվարթնոց, դեռ տեղյակ չեն, թե Ֆրանսիական ավիաուղիներն ու Լոտն ինչ քաղաքականություն կվարեն: Արարատ Մուրադյանը նշում է նաեւ, որ, եթե «Ավստրիական ավիաուղիները» դուրս եկան շուկայից, ԱՄՆ մեկնող մեր հայրենակիցները խնդիր են ունենալու, քանի որ շատերը Վիեննայով են մեկնում, սակայն լոուքոսթ ընկերությունը տրանզիտ չվերթ չի իրականացնում: Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ մեկնող ուղեւորը, փաստորեն, պետք է լոուքոսթով մեկնի Վիեննա, այնտեղ Շենգեն վիզա պետք է ունենա, որ դուրս գա, ուղեբեռը ստանա, հետո առանձին տոմսով թռչի Վիեննայից Լոս Անջելես, ինչը կրկնակի թանկ է լինելու, իսկ եթե որեւէ խնդիր լինի, հյուրանոց էլ չի տրամադրվելու ուղեւորին, որովհետեւ լոուքոսթն առհասարակ չի զբաղվում ուղեւորով:

«Հայտարարվում էր, չէ՞, որ օդի տուրք չեն մուծում պետբյուջե, մենք օդանավակայանին ամբողջ գումարն էինք տալիս, դրանից էլ էր փող մտնում բյուջե, լոուքոսթի համար դա էլ չեղարկվեց, միայն թե «Ryanair»-ը թռչի, էժան գնով շատ իտալացի բերի, որ գան էստեղ, ռեստորաններ ու հյուրանոցներ շատ հաճախեն, փող ծախսեն, էդ հարկերը գնան պետբյուջե: Հիմա տեսեք՝ ինչ է կատարվում: Այսքան չվերթերի միջից 10 իտալացի կամ եկած կլինի, կամ՝ ոչ: Որովհետեւ լոուքոսթով եկող իտալացին ապրում է հոսթելում, նա փող չի ծախսում: Փող ծախսող իտալացին, նախ՝ երբեք լոուքոսթով չի թռչի, հետո էլ ինչի՞ է գալիս Երեւան՝ Կուրշավելի կամ Լաս Վեգասի փոխարեն»,- նկատում է ռումինական ավիաընկերության ներկայացուցիչը: Ըստ Արարատ Մուրադյանի՝ եկողներն այն հայերն են, ովքեր 10-15 տարի չեն կարողացել գալ Հայաստան, հիմա 50 եվրոյով գալիս-գնում են, ապրում են որեւէ բարեկամի տանը, ռեստորան, բնականաբար, չեն հաճախում, որովհետեւ օրը մի բարեկամ հյուր է կանչում իրենց:

«Ի՞նչ ստացվեց. իտալացին չեկավ, եկող հայերը գումար առանձնապես չեն ծախսում, եւ դրան գումարած էլ՝ մեր այն հայերը, ովքեր առավելագույնը կարող էին իրենց թույլ տալ Լաստիվեր կամ Աղվերան գնալ, հիմա 50 եվրոյով գնում են, Միլանում ու Հռոմում են նկարվում: Այսինքն՝ այստեղ ծախսվող փողն էլ դուրս է գնում»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Փաստորեն, լոուքոսթերներին այդքան արտոնություններ են տալիս, դրա պատճառով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում, կլասիկները դուրս են գալիս, բայց խոստացված տնտեսական էֆեկտը չկա:

Վերջերս «Ryanair» ընկերության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում Միլան-Երեւան չվերթի ուղեւորները մնացել էին Միլանի օդանավակայանում եւ չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Արարատ Մուրադյանին՝ որպես ավիացիայում բազում տարիների փորձ ունեցող անձնավորության, հարցրինք՝ իրատեսակա՞ն է համարում արդյոք, որ նման բան կատարվեր, օրինակ, Tarom կամ այլ դասական ավիաընկերության ուղեւորների հետ:

«Բացառվում է: Լոուքոսթը կայանում է 25 րոպե, մենք կանգնում ենք 45 րոպե, բայց մենք չվերթը սպասարկում ենք իմ 3 օգնականների հետ միասին: Այս տարբերակում իրենք ներկայացուցիչ չունեն: 25 րոպեի ընթացքում ով նստեց, լավ, ով չնստեց, կորավ: Ինքը փող հետ չի տալիս: Այն, ինչ կատարվեց Միլանում, չէր կարող պատահել կլասիկ ավիաընկերության հետ մի պարզ պատճառով: Կլասիկի ներկայացուցիչը 2-3 աշխատող կպահանջեր, կարագացնեին, կհետեւեին, իսկ քանի որ իրենք ոչ ոքի փող հետ չեն տալիս, դռները փակել ու թռել են: Միեւնույն է, փողը մուծած է»,- ասաց Արարատ Մուրադյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 735 անգամ
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan