Եկել է ԵՄ-ի հետ առեւտրային բանակցությունները շարունակելու ժամանակը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկել է առեւտրային բանակցությունները Եվրոպական միության հետ շարունակելու ժամանակը, որը «անհավանական» արգելքներ է ստեղծում ամերիկյան ապրանքների համար, հայտնում է AFP-ը։
«Եվրոպան շատ վատ է վերաբերում մեզ»,- Սպիտակ տանը նահանգապետների հետ հանդիպմանն ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ Կանադայի, Մեքսիկայի եւ Ճապոնիայի հետ մի շարք առեւտրային պայմանագրեր կնքելուց եւ Չինաստանի հետ համաձայնագրի առաջին փուլից հետո հաջորդը կարող է Եվրոպան դառնալ։ «Մենք շատ լրջորեն նրա հետ կխոսենք»,- նշել է նա։
Թրամփը կրկին բողոքել է ԵՄ-ի առեւտրային քաղաքականությունից՝ հաստատելով, որ տնտեսական բլոկը «ձեւավորվել է, որպեսզի նրանք կարողանան մեզ հետ վատ վարվել»։