«Լոռին» հայտարարել է նոր ձեռքբերման մասին
Վանաձորի «Լոռին» պայմանագիր է կնքել Վահագն Այվազյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը Դիլիջանի «Իմպուլսում» եւ «Ուրարտուում», ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Օմանի «Ալ-Նասր Սալալահ» ակումբում։
Այվազյանը Հայաստանի չեմպիոն է, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նրա հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։