Փողոցում երիտասարդը բացահայտ հափշտակել է կնոջ դրամապանակն ու բջջայինը. Մեկ օր անց նրան գտել են
Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մի երիտասարդ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակն ու բջջայինը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց կատարվածի հանգամանքներն ու սկսվեցին հետախուզական միջոցառումներ։ Բացահայտման աշխատանքը հանգուցալուծվեց փետրվարի 6-ին։
Դվին գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդը, տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։